Քաղցր օրեր Երևանում

Loading Events
  • This event has passed.
10
Sep

Քաղցր օրեր Երևանում

Սեպտեմբեր 10, 2022 | 1:00 pm - Սեպտեմբեր 11, 2022 | 9:00 pm

Ուրախ ենք տեղեկացնել, որ տարվա ամենաքաղցր տոնավաճառը շուտով սիրով կհյուրընկալի բոլորին Երազ այգում։ Հրավիրում ենք ներկա գտնվել այս աննախադեպ միջոցառմանը, որի շրջանակում կկարողանաք համտեսել անուշաբույր մեղվամթերք, ծանոթանալ ոլորտում գործող առաջատար ընկերությունների հետ, և պարզապես հիանալի ժամանակ անցկացնել ընկերների և հարազատների միջավայրում։ «Քաղցր օրեր Երևանում» խորագրով «ՄԵՂՐԱՏՈՆ» մեղվամթերքի ցուցահանդես-տոնավաճառը կիրականացվի CARD Հիմնադրամի և «Մեղվաբուծության Դարբնոց» գիտակրթական կենտրոնի համատեղ ջանքերով՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գյուղական տնտեսական զարգացում – նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի շրջանակում։ Անհամբեր սպասում ենք բոլորիդ։ Ի դեպ, տոնավաճառին մասնակցելու նպատակով մեղվամթերք արտադրողներն ու մեղվաբուծության ոլորտի ներկայացուցիչները կարող են դիմել՝ անցնելով հետևյալ հղումով:

Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար դիտեք տեսաուղերձը:

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Ամսաթիվ: Սեպտեմբեր 10, 2022 | 1:00 pm - Սեպտեմբեր 11, 2022 | 9:00 pm
Ժամ: 1:00 pm - 9:00 pm
Վայր: Երազ Այգի
Հասցե: Թբիլիսյան խճուղի 1/8