Խաղող օրհնեք

Loading Events
  • Այս eventը անցել է:
14
Օգ

Խաղող օրհնեք

Օգոստոս 14, 2022, ժամը 6:00 pm - 11:00 pm
Անվճար

Ազգային ամենագեղեցիկ տոներից մեկը՝ Խաղողօրհնեքը, տոնում ենք հայկական մշակույթի ու ավանդույթների ամբողջ յուրահատկությամբ🍷🍇
Արդեն գիտեք, որ «Երազ» այգում ազգային և քրիստոնեական տոներն առանձնահատուկ կերպով ենք նշում, Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն էլ դրանց շարքում ամենասպասվածներից է։ Այս տարի ևս Խաղողօրհնեքը տոնելու ենք հագեցած, հետաքրքիր օրակարգով և տարբերվող ձևաչափով։
Միջոցառումը կմեկնարկի ժամը 18։00-ից՝ խաղողի եկեղեցական օրհնության կարգով🍇
Ժամը 19:00-ից այգու ողջ տարածքում լինելու են ազգագրական երգ-պարեր, պարերի ուսուցում «Մասունք» և «Վարը Վարենկ» խմբերի կողմից, խաղեր, ավանդական ծիսակարգեր ու արարողակարգեր, վարպետաց դասեր «ԿԷԱՆ» կրթամշակութային կենտրոնի կողմից:
Միասին նաև գեղեցիկ ու խորհրդանշական շուրջպար կբռնենք, որից հետո կմեկնարկի արդեն ավանդույթ դարձած անմոռանալի համերգային շոու ծրագիրը, այս անգամ «Կաթիլ» բենդի մասնակցությամբ։
Իհարկե, կգործեն նաև ցուցադրություն-վաճառքի տաղավարները՝ համեղ սնունդ, զովացնող ընպելիքներ, հայկական գինիներ, ձեռագործ իրեր։
Դե ինչ, հանդիպում ենք օգոստոսի 14-ին, ժամը 18:00-ից։

Գործելու են այգու ԲՈԼՈՐ ծառայությունները✅

Այգու մուտքն ԱՆՎՃԱՐ է ✅

Միջոցառման օրակարգը՝
• 18։00 Հյուրերի ժամանում, միջոցառման մեկնարկ
• 18:00-20:00 Վարպետաց դասեր՝ բրդի մշակման, կարպետգործության, գորգագործության, տիկնիկագործության, խեցեգործության, կավագործության
• 18։30 Խաղողի օրհնության կարգ
• 18:45 Ազգագրագետի կողմից տոնի ժողովրդական խորհրդի ներկայացում
• 18:50-19:25 Ազգային ժողովրդական երգեր/ «Մասունք» ավանդական երգի-պարի համույթ
• 19:25-20:00 Հայ ժողովրդական ավանդական խաղեր. «Մասունք» ավանդական երգի-պարի համույթ
• 19:00-20:00 Ազգային պարուսուցում. «Վարը Վարենկ» կրթամշակութային ՀԿ
• 20:00 Շուրջպար
• 20:45 «Կաթիլ» բենդի համերգ:

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Ամսաթիվ: Օգոստոս 14, 2022, ժամը 6:00 pm - 11:00 pm
Ժամ: 6:00 pm - 11:00 pm
Վայր: Երազ Այգի
Հասցե: Թբիլիսյան խճուղի 1/8