ԴԵՊԻ ԵՐԱԶ, ԴԵՊԻ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Loading Միջոցառումներ
  • Այս միջոցառումը անցել է:
01
Հուն

ԴԵՊԻ ԵՐԱԶ, ԴԵՊԻ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Հունիս 1, 2023 | 6:00 pm - 11:00 pm

Աշխարհի ամենաբարի, ամենախաղաղ, ամենագունեղ ու ամենաուրախ տոնն է մոտենում🤩
Տոն, որին, կամա-ակամա, մանկանում ենք բոլորս։ Մանկության հիշողությունները բոլորիս մոտ տարբեր են, բայց ջերմությունն ու անհոգությունը՝ նույնը☺️🎞️
Հունիսի 1-ին գնում ենք դեպի Երազ՝ տեղափոխվելու դեպի մեր տաքուկ մանկություն։ Միասին վերապրելու ենք մեր մանկության ամենաքաղցր պահերը, խաղալու ենք մեր հին ու բարի բակային խաղերը, վայելելու ենք մանկությունը հիշեցնող ուրախ երգերն ու ունենալու ենք հետաքրքիր և անմոռանալի ժամանց🎉
Այո-այո, էլի յուրահատուկ ու գունեղ տաղավարներ ենք ունենալու, բազում զվարճանքներ ու խաղեր այս անգամ ոչ միայն փոքրիկների, այլ նաև ՄԵԾ փոքրիկների համար🎈
Միջոցառումը վարելու է տաղանդավոր գեղեցկուհի Դալիթան🎤🫶
Տեղի կունենա Մանե Հարությունյանի և «Հայ Արև» անսամբլի «Մանուկների մոլորակում» գունեղ տեսահոլովակի պրիմիերան🥰
Իսկ օրվա հատուկ հյուրն է մարդ, ով իր բարի ու դրական երգերով ջերմացրել է մեր մանկությունը, ում գիտեն բոլոր սերունդները:
😍Մարթեն Յորգանցը Երևանում է հատուկ հունիսի 1-ին բոլորիս դեպի մանկություն տեղափոխելու համար🎈🤗
Համերգային ծրագրի սկիզբը 19:30✅
Դե ինչ, Հունիսի 1-ին բոլորս դեպի Երազ, բոլորս դեպի մանկություն❤️
ՄՈՒՏՔՆ ԱՆՎՃԱՐ Է✅

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Ամսաթիվ: Հունիս 1, 2023 | 6:00 pm - 11:00 pm
Ժամ: 6:00 pm - 11:00 pm
Վայր: Երազ Այգի
Հասցե: Թբիլիսյան խճուղի 1/8