«Հայ ծնողների ակումբ»-ը, առողջ ապրելակերպն ու չոչը խրախուսելու և դրական հույզեր պարգևելու ցանկությամբ, արդեն երրորդ անգամ Հայաստանում կազմակերպում է փոքրիկ չոչորդների մեծ մրցույթ 😍 👶🍼🏅
🎈 Այս ուրախ ու պայծառ միջոցառումն այս տարի տեղի կունենա հուլիսի 31-ին, 18:00-ին, կրկին «Երազ» այգում 🙂
Եթե Ձեր բալիկը չոչ է անում, բայց դեռ չի քայլում, ուրեմն անպայման եկեք մասնակցելու 🙂 Իսկ բոլոր մյուս բալիկներին ու ծնողներին հրավիրում ենք ներկա գտնվելու այս յուրահատուկ մրցույթին, որտեղ բարձր տրամադրությունը կապահովեն մասնակից չոչորդները 🙂
Ուրախ տրամադրության, դիջեյի աշխույժ երաժշտության և հաղորդավարի ոգևորիչ մեկնաբանությունների ներքո մեր փոքրիկ մասնակիցները կփորձեն չոչ անելով հնարավորինս արագ անցնել մի քանի մետրանոց կարճ չոչուղին, որի եզրագծի մոտ նրանց անհամբեր կսպասեն հարազատները 🚩 👫👨👩
📌 Մասնակցության կանոններ.
1. Մասնակցել կարող են 6-ից 14 ամսական չոչ անող, բայց դեռ չքայլող երեխաները:
2. Երեխան մասնակցում է 2 մեծահասակի հետ, որոնցից մեկը կանգնում է չոչուղու սկզբում, մյուսը՝ վերջում:
3. Կարելի է բերել երեխայի սիրելի խաղալիքները, կամ ցանկացած այլ իրեր, որոնցով հնարավոր է գրավել, կանչել երեխային:
4. Չի կարելի հատել սահմանագիծը և դիպչել երեխային մրցույթի ընթացքում:
5. Փոքրիկները կմրցեն մի քանի խմբով: Հաղթող կհամարվեն վերջնագիծը առաջինը հատող չոչորդները 👶🏼🏅
Կանոնները խախտող մեծահասակների փոքրիկները մրցույթը չեն շարունակի:
‼️ Խնդրում ենք մասնակից երեխաներին տոնական հագուստի փոխարեն հագցնել հարմարավետ սպորտային հագուստ 🙂
📌 Մասնակցության վճար և գրանցում
Մասնակցության վճարի և գրանցման մասին մանրամասները հասանելի կլինեն շուտով: Հետևեք էջին` ժամանակին տեղեկանալու և գրանցվել հասցնելու համար 🙂
Հարցերի և համագործակցության համար կարող եք գրել «Հայ ծնողների ակումբ»-ի էջին կամ զանգել 091416247: