Newmag / Summer Fest 2024

Loading Events
  • This event has passed.
22
Հուն

Newmag / Summer Fest 2024

Հունիս 22 | 4:00 pm - Հունիս 23 | 10:00 pm
🟥 Տարվա ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերն ունեցող օրը «Երազում» բոլորիս կհավաքի Newmag-ը։ Մեր երազը կձգվի մինչև կեսգիշեր։
Այս տարի Newmag-ի ամառային գրքի ու արվեստի փառատոնը տևելու է երկու օր.
▪️գրքի շնորհանդես,
▪️պանելային քննարկում,
▪️ցուցահանդես,
▪️թատերական ներկայացում,
▪️պոեզիա,
▪️ստենդափ շոու,
▪️համերգային ծրագիր,
▪️Արցախի գրողների մրցույթի ամփոփում,
▪️Newmag Reader’s Prize 2024
▪️մանկական ծրագիր
📕 Ամառային 4-րդ փառատոնին Newmag-ը կներկայացնի 4 նոր գիրք՝ ինտերակտիվ շնորհանդեսներով.
▪️Հենրի Քիսինջեր «Արհեստական բանականությունը և մարդկության ապագան»
▪️Քարեն Մակմանուս «Մեզնից մեկը հաջորդն է»
▪️Դավիթ Ջիշկարիանի «Կաշվե թիկնոցից մինչև կաշվե գնդակ»
▪️Քրիստինե Գրիգորյան «Ավանդական ճաշասեղան. բույրեր, համեր, հուշեր Գավառից»
🌗 Summer fest-ը ե՛կ անցկացնեք միասին ու այս տոնին գրքախառնվենք «Երազում»… Երկու ցերեկ ու մեկ գիշեր։

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Ամսաթիվ: Հունիս 22 | 4:00 pm - Հունիս 23 | 10:00 pm
Ժամ: 4:00 pm - 10:00 pm