«Հայ ծնողների ակումբ»-ը, առողջ ապրելակերպն ու չոչը խրախուսելու և դրական հույզեր պարգևելու ցանկությամբ, կազմակերպում է փոքրիկ չոչորդների մեծ մրցույթ
2024 թվականին այս ուրախ ու ընտանեկան միջոցառումը
Երևանում կկայանա արդեն հոբելյանական հինգերորդ անգամ
Երևանում կկայանա արդեն հոբելյանական հինգերորդ անգամ
Եթե Ձեր բալիկը ՄԻԱՅՆ չոչ է անում, դեռ ՉԻ քայլում, ուրեմն անպայման եկեք մասնակցելու
Իսկ բոլոր մյուս բալիկներին ու ծնողներին հրավիրում ենք ներկա գտնվելու այս յուրահատուկ մրցույթին, որտեղ բարձր տրամադրությունը կապահովեն մասնակից չոչորդները
Ուրախ տրամադրության, դասական երաժշտության և հաղորդավարի ոգևորիչ մեկնաբանությունների ներքո մեր փոքրիկ մասնակիցները կփորձեն չոչ անելով հնարավորինս արագ անցնել մի քանի մետրանոց կարճ չոչուղին, որի եզրագծի մոտ նրանց անհամբեր կսպասեն հարազատները 👨👩
📆Հունիսի 30