«Երազ»-ի դպրոց

Loading Events
  • This event has passed.
25
Օգ

«Երազ»-ի դպրոց

Օգոստոս 25, 2023 | 7:00 pm - 11:00 pm

Մոտենում է սեպտեմբերի 1-ը, իսկ դա նշանակում է, որ «Երազ» այգում գեղեցիկ օր է սպասվում📔

«Երազ Փրոջեքթս»-ն ու Newmag հրատարակչությունը օգոստոսի 25-ին հրավիրում են մասնակցելու «Երազի դպրոց» միջոցառմանը📚🎒

Ամռան վերջին ուրբաթ օրը՝ ժամը 19։00-ից սկսած «Երազ» այգում կմիաձուլվեն թարմ գրքերի բույրն ու նորաձևության շունչը։ Հենց այդ օրը կներկայացվի «Երազ Փրոջեքթս»-ի և Newmag հրատարակչության համատեղ նախագծի՝ «Երազ» մատենաշարի մանկական երեք նոր գիրք, որոնց շնորհանդեսները կվարեն «Պուկ տիպուկ» ուսուցողական ֆիլմաշարի հայտնի ու սիրված հերոսները❤️

Մարիամ Խլղաթյանի «Ես ուրախ եմ» պատկերապատումը, Անդրանիկ Իսահակյանի «Պուկ Տիպուկը» զվարճապատումը և Սաղաթել Հարությունյանի «Ծիպիլինի, Տիմբական և ծիծաղը» վիպակի առաջին օրինակները կվաճառվեն հենց «Երազ» այգում ՀԱՏՈՒԿ զեղչով🤩

Մանկական գրքերի շնորհանդեսներից բացի «Երազ» այգում նաև տեղի կունենա մանկական հագուստի դեֆիլե✨

Kids Fashion Day ընկերությունը կներկայացնի դպրոցական հագուստի և աքսեսուարների ոլորտում հայտնի ընկերությունների արտադրանքը։ Դպրոցական փոքրիկներն էլ պոդիումին կներկայացնեն նոր թրենդերը։ «Երազի դպրոց» միջոցառման երեկոն իրենց գեղեցիկ կատարումներով կեզրափակեն Little Angels պարային խմբի սաները։

Դե ինչ, սպասում ենք ձեզ օգոստոսի 25-ին՝ ուրբաթ օրը, ժամը 19։00-ին․․․

Մուտքն ազատ է։

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Ամսաթիվ: Օգոստոս 25, 2023 | 7:00 pm - 11:00 pm
Ժամ: 7:00 pm - 11:00 pm
Վայր: Երազ Այգի
Հասցե: Թբիլիսյան խճուղի 1/8