Yeraz Fest 2023

Loading Events
  • This event has passed.
13
Հուլ

Yeraz Fest 2023

Հուլիս 13, 2023 | 6:00 pm - 11:00 pm

Դեպի Երազ…Երազները կատարվում են…եթե դու էլ երգելով կարդացիր այս տողերը, ուրեմն հիշում ես մեր հեքիաթային Yeraz Fest-ի հիմնը, ու մեզ նման անհամբեր սպասում, որ նորից կրկնենք այդ խենթ ու գժական օրը😍🎈

Հիշու՞մ ես չէ, որ ուղիղ մեկ տարի առաջ Երազ այգու գիշերային երկինքը զարդարեցին մեր բոլորի նվիրական երազանքներով, անկեղծ ցանկություններով ու դրական հույզերով հազարավոր օդապարուկները✨

Իսկ պատրա՞ստ ես նոր երազանքներով կրկին համախմբվելու և նորից անմոռանալի օր ունենալու։ Դե ուրեմն կհանդիպենք հուլիսի 13-ին մեր ամենագունեղ Երազ այգում, որտեղ Yeraz Fest-ն իր խորհրդանշական կարգախոսի՝ JOIN THE DREAM-ի շուրջ այս տարի ևս կհամախմբի բոլոր երազողներին ու երազանքի ուժին հատավացողներին❤️

Այս տարի ևս հագեցած ու հետաքրքիր օր ենք ունենալու. ուրախ խաղեր, բազմաթիվ միջոցառումներ, հանգստի և ժամանցի ակտիվություններ, երաժշտական ու համերգային ֆանտաստիկ շոու ծրագիր ու լիքը անակնկալներ🤩

Այո այո, Սոֆի Մխեյանի հետ էլի «Դեպի Երազն» ենք երգելու, Hayat Project-ի խենթ երգերի ներքո անդադար պարելու ենք, իսկ վերջում վայելելու ենք DJ Jockey-ի գժական ռիթմերը։ Միջոցառումը կվարի Եգոր Գլումովը🎤

Ամբողջական օրակարգը📋

📍Գունավորիր երազանքդ.
18:00-19:30 Նկարչություն մոլբերտների վրա 👩🏻‍🎨
18:00-19:30 Նեոնային ակվագրիմ 🎨
18:00-20:00 Թաթիկներով նկարչություն✋🏻
📍Հեքիաթի անկյուն.
18:20-19:20 Պղպջակների շոու🫧
18:40-19:20 «Ալիսան հրաշքների աշխարհում» ինտերակտիվ ներկայացում💫
📍Yeraz-ում եմ
18:00-23:00 «Երազանքը միավորում է» փազլ🧩
18:00-23:00 Ինստագրամ շրջանակ-ֆոտոզոնա🖼️
18:00-20:00 Photo Booth📸
📍Խաղա և երազիր
18:00-19:30 LEGO education Robotics. Դեպի Տիեզերք🚀
18:00-20:00 Խնամիր երազանքդ🪴
18:20-19:20 «Ուրախ փուչիկներ»-ի պատրաստում🎈
📍Երազանքի բումերանգ
18:00-20:00 Երազանքների օդապարիկ🪁
18:00-20:00 Մաղթանքների պատ📝
📍Համերգային ծրագիր.
19:30 Սոֆի Մխեյան 🎵
20:00 HAYAT Project 🎶
21:15 DJ Jokey🎧

Միջոցառումը կվարի Եգոր Գլումովը 🎤
Երազանք պահի՛ր, հավատա՛, արի արի՛ Yeraz Fest 🌌

ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է✔️

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Ամսաթիվ: Հուլիս 13, 2023 | 6:00 pm - 11:00 pm
Ժամ: 6:00 pm - 11:00 pm
Վայր: Երազ Այգի
Հասցե: Թբիլիսյան խճուղի 1/8