Yeraz Fest 2022: Միացիր Երազին

Loading Events
  • This event has passed.
14
Հուլ

Yeraz Fest 2022: Միացիր Երազին

Հուլիս 14, 2022 | 6:30 pm - 11:00 pm

Երազանքներն իրականանալու հատկություն ունեն․․․հատկապես այն դեպքում, երբ ամբողջ սրտով հավատում ես❤️
Հուլիսի 14-ին, Երազ այգում բոլորիս կմիավորեն մեր երազանքները✨
Միացի՛ր Երազին, միացի՛ր այս ամառվա ամենագունեղ, ամենապայծառ և հեքիաթային միջոցառմանը։
Այս տարի առաջին անգամ կանցկացվի Yeraz Fest-ը, որն իր խորհրդանշական կարգախոսով՝ Join the Dream (Միացիր Երազին) կհամախմբի բոլոր երազողներին, երազանքով ապրողներին և այդ երազանքին հավատացողներին:
Հետաքրքիր և ուրախ խաղեր, բազմաբնույթ միջոցառումներ, հանգստի և ժամանցի տաղավարներ, անակնկալ համերգ և DJ…մեկ անմոռանալի օր թե՛ մեծերի ու թե ՛ փոքրերի համար։
⏳Սկիզբը՝ 18։30-ից.
18։30-20։30 Նկարչություն մոլբերտներով🎨
18։30-19։30 Ինտերակտիվ խաղեր🤹‍♀️
18։30-20։30 Հագուստի էսքիզավորման վարպետաց-դաս🪡
18։30-19։05 Մոնոներկայացում 🎭
18։30-20։30 Կավճանկարչություն ✍️
19։30-20։00 Աճպարարական շոու 🎩
19։30-20։30 Պղպջակների շոու🪄
20։30-20։45 Սոֆի Մխեյան🎤
20:45-21:30 Արամ МP3-ի համերգ🎙️
21։30-21:45 Օդապարուկների բացթողում🎈
21:45-23:00 DJ Vakcina After Party🎧
Միջոցառումը կվարի Ռաֆայել Երանոսյանը🎤
Yeraz fest-ին երեկոյան երկինքը կզարդարվի մեր երազանքներով լի օդապարուկներով։ Բոլորս միասին երազանք պահելով դեպի երկինք բաց կթողնենք երազանքի հարյուրավոր օդապարուկներ:
Մուտքն ազատ է ✔️
Երազա՛նք պահիր, հավատա՛, արի՛ Yeraz Fest🌌

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Ամսաթիվ: Հուլիս 14, 2022 | 6:30 pm - 11:00 pm
Ժամ: 6:30 pm - 11:00 pm
Վայր: Երազ Այգի
Հասցե: Թբիլիսյան խճուղի 1/8