Խաղողօրհնեքը Երազ այգում

Loading Events
  • This event has passed.
13
Օգ

Խաղողօրհնեքը Երազ այգում

Օգոստոս 13, 2023 | 6:00 pm - 11:00 pm

🍇Խաղողօրհնեքը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է․ խորհրդանշում է Մարիամ Աստվածածնի փոխադրումը երկնային արքայություն։

Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը Երազ այգում այս տարի նվիրվում է շրջափակման մեջ ապրող Արցախին ու արցախցուն։

Արդեն ութ ամիս է Արցախ աշխարհը շրջափակման մեջ է։ Բոլորիս աղոթքները Արցախի մեր հայրենակիցների համար են։

Միջոցառումը կմեկնարկի օրվա գլխավոր ծիսակարգով՝ խաղողի եկեղեցական օրհնությամբ, տոնի խորհրդի ու էության ներկայացմամբ։

Այգու տարբեր հատվածներում կլինեն վարպետաց դասեր՝ խաչբուռի հյուսում, տիկնիկագործություն, կարպետագործություն, գորգագործություն, իսկ բոլորիս սիրելի ժենգյալով հացը կթխեն հենց արցախցի կանայք։

Երազ այգում այդ օրն արցախյան շունչ է լինելու. այգի եկող հյուրերը հոգով ու սրտով Արցախի ո ւարցախցու հետ են լինելու․․․Այս տոնը նաև կխորհրդանշի, կվերաիմաստավորի մեր միասնականությունը, հարատևումն ու պայքարը․․․Վստահ ենք՝ Արցախում կյանքը կրկին նոր շունչ է առնելու և հաջորդ Խաղողօրհնեքը միասին ենք տոնելու✊

Հանդիպում ենք օգոստոսի 13-ին, ժամը 18:00-ից։

ԱՅԳՈՒ ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է✅

Այդ օրը կգործեն այգու բոլոր ծառայությունները❤️

Միջոցառման օրակարգը՝

• 18։00 Հյուրերի ժամանում, միջոցառման մեկնարկ

• 18:05-18:20 Հոգևորականի խոսք, օրհնության կարգ

• 18։20-19։15 ժողովրդական ավանդական երգեր և ծիսախաղեր

• 19։15-19։30 Կենաց ծառի զարդարում

• 19:30-20:30 Վարպետաց դասեր՝ տիկնիկագործություն, կարպետագործություն, գորգագործություն, խաչբուռի հյուսում

• 19։30 Շուրջպար։

 

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Ամսաթիվ: Օգոստոս 13, 2023 | 6:00 pm - 11:00 pm
Ժամ: 6:00 pm - 11:00 pm
Վայր: Երազ Այգի
Հասցե: Թբիլիսյան խճուղի 1/8