«ԵՐԱԶԻ ԳԻՐՔ». ՆՈՐ ՀԵՐՈՍՆԵՐ

Loading Events
18
Մայիս

«ԵՐԱԶԻ ԳԻՐՔ». ՆՈՐ ՀԵՐՈՍՆԵՐ

Մայիս 18 | 5:00 pm - 7:00 pm
🦄 Դիմավորե՛ք, «Երազ» մատենաշարը գալիս է նոր հերոսներով։ Միանգամից չորս նոր գիրք, նոր կերպարներ, գլխապտույտ պատմություններ՝ գունեղ էջերով, գրագետ հայերենով ու մի շնչով կարդացվող գրքերով։
🔆 Մայիսի 18-ին newmag հրատարակչությունը Yeraz Projects-ի հետ կներկայացնի արտասահմանյան և հայ հեղինակների 4 նոր գիրք։
🔹Անաբել Սթեդման. «Սկանդարն ու միեղջյուրի առևանգողը»
🔹Աստղիկ Նադիրյան. «Նանիկ արա, իմ բալիկ»
🔸Հապպոնեն Կաիսա. «Մյուռն ու մոշը»
🔸Պեր Գուստավսոն. «Ստվերաշխարհը»
Առաջին անգամ հայկական գրաշուկայում կհայտնվեն գրքեր, որոնք կունենան հատուկ ուղեցույց։ Ծնողները ընթերցանությունից հետո հարցաշարով կարող են կողմնորոշվել՝ իրենց փոքրիկի մտավոր զարգացումը համապատասխանու՞մ է տարիքային խմբին։ Այս նախաձեռնությունը «Երազ» մատենաշարն իրականացնում է «Պարադիգմա կրթական հիմնադրամի» հետ։
💫 «Երազի գիրք» փառատոնի ընթացքում կլինի նաև ժամանցային ծրագիր։ Երեխաները կարող են գունավորել իրենց սիրելի կերպարներին, ստանալ գրքերի հերոսների պատկերներով սթիքերներ ու փուչիկներ, իսկ զվարճալի ու անմոռանալի դրվագները հավերժացնել photobus-ով։ Ինչպես նաև օրվա հերոսներին սպասվում են հյուրասիրություն ու անակնկալ-նվեր։
✨Գրքերը կվաճառվեն մինչև 40% զեղչով։
👫 ՄՈՒՔՏՆ ԱԶԱՏ Է։

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Ամսաթիվ: Մայիս 18 | 5:00 pm - 7:00 pm
Ժամ: 5:00 pm - 7:00 pm