Դիմավորե՛ք, «Երազ» մատենաշարը գալիս է նոր հերոսներով։ Միանգամից չորս նոր գիրք, նոր կերպարներ, գլխապտույտ պատմություններ՝ գունեղ էջերով, գրագետ հայերենով ու մի շնչով կարդացվող գրքերով։
Մայիսի 18-ին newmag հրատարակչությունը Yeraz Projects-ի հետ կներկայացնի արտասահմանյան և հայ հեղինակների 4 նոր գիրք։
Անաբել Սթեդման. «Սկանդարն ու միեղջյուրի առևանգողը»
Աստղիկ Նադիրյան. «Նանիկ արա, իմ բալիկ»
Հապպոնեն Կաիսա. «Մյուռն ու մոշը»
Պեր Գուստավսոն. «Ստվերաշխարհը»
Աստղիկ Նադիրյան. «Նանիկ արա, իմ բալիկ»
Հապպոնեն Կաիսա. «Մյուռն ու մոշը»
Պեր Գուստավսոն. «Ստվերաշխարհը»
Առաջին անգամ հայկական գրաշուկայում կհայտնվեն գրքեր, որոնք կունենան հատուկ ուղեցույց։ Ծնողները ընթերցանությունից հետո հարցաշարով կարող են կողմնորոշվել՝ իրենց փոքրիկի մտավոր զարգացումը համապատասխանու՞մ է տարիքային խմբին։ Այս նախաձեռնությունը «Երազ» մատենաշարն իրականացնում է «Պարադիգմա կրթական հիմնադրամի» հետ։
«Երազի գիրք» փառատոնի ընթացքում կլինի նաև ժամանցային ծրագիր։ Երեխաները կարող են գունավորել իրենց սիրելի կերպարներին, ստանալ գրքերի հերոսների պատկերներով սթիքերներ ու փուչիկներ, իսկ զվարճալի ու անմոռանալի դրվագները հավերժացնել photobus-ով։ Ինչպես նաև օրվա հերոսներին սպասվում են հյուրասիրություն ու անակնկալ-նվեր։
Գրքերը կվաճառվեն մինչև 40% զեղչով։
ՄՈՒՔՏՆ ԱԶԱՏ Է։