«Երազ» այգու բացման հեքիաթային շքերթը
Իսկ ո՞րն է իրական հեքիաթը…
Մի՞թե այն չէ, ուր բոլոր մանուկները ժպտում են…ուր օդը լցված է բարությամբ ու սիրով…ուր երգ ու պար է, տոն ու զվարճանք:
Մի՞թե այն չէ, ուր նրանք պաշտպանված են ու կարևոր, ուր սպասված են ու սիրված:
Մենք այսպիսինն ենք պատկերացրել հեքիաթն ու մասնակից դարձրել յուրաքանչյուրին, ով հավատում է, որ հրաշքներն իրականանալու հատկություն ունեն:
Եվ ի վերջո հեքիաթն իրականացավ…