Մենք ենք, մեր տոները. Խաղողօրհնեքը Երազ այգում

Loading Events
  • This event has passed.
18
Օգ

Մենք ենք, մեր տոները. Խաղողօրհնեքը Երազ այգում

Օգոստոս 18 | 6:00 pm - 9:00 pm
«Մենք ենք, մեր տոները. Խաղողօրհնեքը Երազ այգում»🍇
Օգոստոսի 18-ին «Երազ» այգում նշելու ենք բոլորիս սիրված ու սպասված Խաղողօրհնեքը՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը🥰
Ազգագրական երգ ու պար, ավանդական ծիսակարգեր, եկեղեցական օրհնության կարգ, ազգային շունչ և բարձր տրամադրություն. Հայ Առաքելական եկեղեցու ամենագեղեցիկ տոներից մեկը միասին կանցկացնենք Երազ այգու ջերմ ու հյուրընկալ միջավայրում։
Միջոցառումը կմեկնարկի ժամը 18։00-ից՝ խաղողի եկեղեցական օրհնության կարգով, որին կհաջորդեն ժողովրդրական երգեր և ծիսախաղեր՝ «Նավակատիք»‎ կրթամշակութային ՀԿ-ի և «ՄԱՍՈՒՆՔ» ավանդական երգի-պարի համույթի մասնակցությամբ❤️
Տեղում լինելու են տիկնիկագործություն, կարպետագործություն, գորգագործություն, խաչբուռի հյուսման վարպետաց դասեր, դե իսկ երեկոն կամփոփենք գեղեցիկ շուջպարով✊
Հանդիպում ենք օգոստոսի 18-ին, ժամը 18:00-ից։
ԱՅԳՈՒ ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է✅
Այդ օրը կգործեն այգու բոլոր ծառայությունները❤️
Միջոցառման օրակարգը՝
• 18։00 Հյուրերի ժամանում, միջոցառման մեկնարկ
• 18:05-18:20 Հոգևորականի խոսք, օրհնության կարգ
• 18։20-19։15 ժողովրդական ավանդական երգեր և ծիսախաղեր
• 19։15-19։30 Կենաց ծառի զարդարում
• 19:30-20:30 Վարպետաց դասեր՝ տիկնիկագործություն, կարպետագործություն, գորգագործություն, խաչբուռի հյուսում
• 19։30 Շուրջպար։

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Ամսաթիվ: Օգոստոս 18 | 6:00 pm - 9:00 pm
Ժամ: 6:00 pm - 9:00 pm