Մենք ենք, մեր մշակույթն ու ինքնությունը
Մենք ենք, մեր պատմությունը,
ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ԱՐՑԱԽԸ
Մենք ենք, մեր պատմությունը,
ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ԱՐՑԱԽԸ
Մեր անգին ժառանգությունն ու պատմությունը կապրեն այնքան ժամանակ, քանի դեռ կան դրա կրողները և քանի դեռ դրանք փոխանցվում են սերնդեսերունդ, պահպանվում ու հիշվում ամեն օր։
Մենք կլինենք՝ քանի դեռ կա մեր մշակույթը, մեր լեզուն։
Մենք կլինենք՝ քանի դեռ կա մեր մշակույթը, մեր լեզուն։
Սեպտեմբերի 7-ին Երազ այգում համախմբվելու ենք մեր ինքնության շուրջ, միասին մեկ օր ապրելու Արցախյան շնչով ու մշակույթով, վերհիշելու ենք մեր գեղեցիկ ավանդույթները, հանդիպելու ենք միմյանց մեկ ջերմ հարկի տակ, և միմյանց փոխանցելու ենք մեր սերն ու հոգատարությունը։
Արցախի քաղցր լեզուն հնչելու է այգու բոլոր անկյուններում, Արցախյան ազգային խմբերը կատարելու են բանահյուսական երգեր ու պարեր, անցկացնելու են տարբեր վարպետաց դասեր։
Միասին պատրաստելու ու վայելելու ենք արցախյան խոհանոցի ամենահամեղ ուտեստները՝ գաթա, ժինգյալով հաց, կուրկուտ։ Տարածքում գործելու են արցախյան թեմատիկայով բազում տաղավարներ, տոնավաճառ, որտեղ ներկայացված են լինելու արցախյան բարիքներ, սնունդ, ձեռագործ իրեր։

Մեզ հետ են լինելու «Արցախի ազգային նվագախումբը», «Արցախի այաներ» համույթը, Արցախի «Մենք ենք, մեր սարերը» երգի-պարի պետական համույթը, «Արցախի պարի պետական անսամբլը», «Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն»-ի սաները, «Արցախի ձայներ» խումբը, Արտեմ Վալտերը, Գայա Արզումանյանը և Արթուր Խաչենցը։
Միջոցառման մեկնարկը՝ ժամը 18:00-ից։
18:30-19:00՝ բանահյուսական երգեր փոքր բեմի հատվածում,
19:00-20:00՝ վարպետաց դասեր,
20:00-22:00` միջոցառման գլխավոր մաս:
18:30-19:00՝ բանահյուսական երգեր փոքր բեմի հատվածում,
19:00-20:00՝ վարպետաց դասեր,
20:00-22:00` միջոցառման գլխավոր մաս:
Արցախը պետք է ապրի մեզանում, որ մի օր նորից մենք ապրենք Արցախում
Կհանդիպենք սեպտեմբերի 7-ին, Երազ այգում։
ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է
ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է